Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր/«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր, հաղորդակցության և տեսանելիության մասնագետ (Խորհրդատու)

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր
Ծրագրի համարը՝ CAM 1002 06 (IADAAM)
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. CAM 1002 06 D
Նշանակման անվանումը՝ Հաղորդակցության և տեսանելիության մասնագետ (ՀՏՄ) (Խորհրդատու)
Հղման համարը՝ IADAAM-S-25-7 /ըստ Գնումների պլանի/
 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵՄ/Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ստացել է դրամաշնորհ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի (այսուհետ Ծրագրի) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի Հաղորդակցության և տեսանելիության մասնագետի՝ տեղական փորձագետի ծառայությունները:
  2. Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը և աջակցել Ծրագրի ազգային ղեկավարին՝ ապահովելու բոլոր գործողությունների անխափան ընթացքը:
  3. Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

1. Հաղորդակցության եւ տեսանելիության ռազմավարություն

  • Մշակել հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան՝ համահունչ ԵՄ արտաքին գործողությունների համար հաղորդակցության և տեսանելիության ձեռնարկին, 
  • Մշակել ներառական հաղորդակցության մոտեցում՝ թիրախային լսարաններին, այդ թվում՝ ֆերմերներին, շահագրգիռ կողմերին և հայաստանյան հանրությանը, արդյունավետ հասնելու համար, 
  • Ապահովել ԵՄ-ի և ԶՖԳ-ի ներդրումների տեսանելիությունը՝ հաղորդակցական միջոցառումներում նպաստելով թափանցիկությանն ու հաշվետվողականությանը։

2. Նյութերի մշակում եւ տարածում

  • Համագործակցել ԷՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հետ՝ ստեղծելու հետաքրքրաշարժ բովանդակություն, այդ թվում՝ մամլո հաղորդագրություններ, հոդվածներ, հաջողված պատմություններ և վիդեոսցենարներ, 
  • Կազմակերպել բովանդակության մշակում տարբեր ձևաչափերով և հաղորդակցական միջոցներով (օր.՝ մեդիա, սոցիալական մեդիա, զեկույցներ), 
  • Համագործակցել դիզայնի և բովանդակության մասնագետների հետ՝ ծրագրի բարձրորակ նյութերի ստեղծման համար։


3. Շահագրգիռ կողմերի ներգրավվածություն և մեդիա կապեր

  • Կապ հաստատել հիմնական մեդիա միջոցների հետ և պատասխանել մեդիա հարցերին
  • Կազմակերպել հանրային քննարկումներ ծրագրով ազդված տարածքներում՝ ուշադրություն դարձնելով ներառականությանը (ապահովելով առնվազն 50% կանանց և երիտասարդների ներգրավվածություն)
  • Ստեղծել գործընկերություններ նմանատիպ կազմակերպությունների և դոնոր գործակալությունների հետ՝ ծրագրի ազդեցության ընդլայնման համար։


4. Միջոցառումների կազմակերպում և հանրային իրազեկում

  • Պլանավորել և կազմակերպել միջոցառումներ և հանրային հանդիպումներ՝ ծրագրի նպատակների և ազդեցությունների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար
  • Օգտագործել ավանդական և թվային մեդիան՝ միջոցառումները խթանելու և հաղորդագրությունների հետևողականությունը պահպանելու համար։


5. Մոնիթորինգ եւ հաշվետվություն

  • Մշակել և հետևել կատարման ցուցանիշներին՝ գնահատելու հաղորդակցության արդյունավետությունը
  • Պատրաստել եռամսյակային հաշվետվություններ՝ մանրամասնելով հաղորդակցության արդյունքներն ու ազդեցությունները
  • Վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները և այլ տվյալներ՝ անհրաժեշտության դեպքում ռազմավարությունները ճշգրտելու համար


4. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2025թ.-ի հունվարից մինչև 2026թ.-ի հունիսը, հնարավոր երկարաձգմամբ:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

6.  Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ հիմնական որակավորումները՝

  • Բակալավրի աստիճան հաղորդակցության, PR-ի, լրագրության կամ հարակից ոլորտում
  • Առնվազն 5 տարվա փորձ հաղորդակցության ոլորտում, նախընտրելի է միջազգային ծրագրերի հետ
  • Ապացուցված հմտություններ սոցիալական մեդիայի կառավարման, բովանդակության ստեղծման և հանրային կապերի ոլորտում
  • ԵՄ հաղորդակցության քաղաքականության լավ իմացություն և միջազգային դոնորների հետ աշխատանքի փորձ
  • Հայերենի և անգլերենի վարժ իմացություն, ֆրանսերենի իմացությունը առավելություն է։
     

7. Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության ուղեցույցների «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» 1.3 ենթակետին (2017թ փետրվար/վերանայված 2019թ. հոկտեմբեր), որը հասանելի է առցանց՝ AFD-ի www.afd.fr կայքում:

8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» Բաժին 2-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են. ա/Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր, բ/Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր, գ/Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

9.    Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

10.  Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն Ծրագրի գնումների բաժին մինչև 2024թ. դեկտեմբերի 4-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

 

Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 827 սենյակ, 

Հեռ․ 011-597-284

Էլ-փոստ. azata.tovmasyan@mineconomy.am

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00