Հայտարարություն թափուր հաստիքի վերաբերյալ (խորհրդատվական ծառայություններ), Ծրագրի իրականացման թիմի Մոնիթորինգի & Գնահատման և Գենդերային մասնագետ/«Կլիմայական փոփոխություններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Ծրագրի իրականացման թիմի

Մոնիթորինգի & Գնահատման և Գենդերային մասնագետ

 

 

Հայաստանի Հանրապետություն

Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)

Դրամաշնորհ No. 9241

Ծրագիր No. 57088-001

Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-24-4

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.

(i)    աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով ՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,

(ii)   կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և

(iii)  ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:

Ծրագրի ազդեցությունը՝  կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում։ Իսկ ծրագրի արդյունքը կլինի  ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացումը։

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ

  • Կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում, և հետագա կիրարկում,
  • Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայական խելացի տեխնոլոգիաների կիրարկում, և
  • ՀՀ ԷՆ կարողությունների ընդլայնում կլիմայական խելացի գյուղատնտեսության պլանավորման համար։

ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը:

Ծրագրի իրականացման թիմի Մոնիթորինգի & Գնահատման և Գենդերային մասնագետը (այսուհետ՝ PIT Մոնիթորինգի & Գնահատման և Գենդերային մասնագետ) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի Ծրագրի իրականացման թիմի տնօրենին (PIT Director):

Առաջադրանքի նպատակն է աջակցել Ծրագրի իրականացմանը և PIT-ին՝ ապահովելու Ծրագրի գործունեության անխափան աշխատանքը: PIT-ի Մոնիթորինգի & Գնահատման և Գենդերային մասնագետն իր աշխատանքում առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR Դրամաշնորհային համաձայնագրով (GA), Դրամաշնորհին աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):

PIT մոնիտորինգի, գնահատման և գենդերային մասնագետը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար.

(i)    Ապահովել, որ մշակվեն համապատասխան ՄԳ ռազմավարություններ և պլաններ՝ յուրաքանչյուր ծրագրի արդյունքի ձեռքբերումը գնահատելու համար.

(ii)  Վերահաստատել և (կամ) թարմացնել ծրագրի իրականացման սկզբնական փուլում` Աղքատության հաղթահարման և սոցիալական ռազմավարության ամփոփագիրը և Գենդերային գործողությունների ծրագիրը.

(iii) Ապահովել գործողությունների թարմացում՝ ա) ելակետերով, կատարողականի թիրախներով և ցուցիչներով ելակետային գծերով, որոնք բոլորը սահմանված են Նախագծման և մոնիտորինգի շրջանակում, բ) ծրագրի ավարտին Աղքատության կրճատման և սոցիալական ռազմավարության մեջ նշված պահանջները, և (գ) Գենդերային գործողությունների ծրագիր.

(iv) Նպաստել գենդերային ինտեգրմանը ծրագրի գործողությունների և ծրագրի կառավարման գործիքների մեջ. Պարբերաբար վերահսկել գենդերային ցուցանիշները/նպատակները, որոնք ներառված են DMF-ում և GAAP-ում և պատրաստել կիսամյակային գենդերային հաշվետվություններ, որոնք կներկայացվեն ԱԶԲ-ին.

(v)   Գենդերային խնդիրների և անհավասարությունների վերաբերյալ PIT-ի և ԷՆ-ի իրազեկության բարձրացում՝ գենդերային հավասարությունը խթանելու նպատակով

(vi) Աջակցություն գենդերային տվյալների հավաքագրմանը, վերլուծությանը և զեկուցմանը` որոշումներ կայացնելու և ծրագրի գենդերային հավասարության թիրախների ուղղությամբ առաջընթացին հետևելու համար․

ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:

Որակավորումներ և պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, իրավունքի կամ գյուղական զարգացման հետ կապված ոլորտներում.
  • Առնվազն 5 տարվա ընդհանուր համապատասխան փորձ մոնիտորինգի և գնահատման ոլորտում;
  • Զարգացման նախագծերի գնահատման և կառավարման գործնական փորձ;
  • Տարբեր մակարդակներում համագործակցության փորձ և հմտություններ;
  • Հայերեն և անգլերեն լեզուների աշխատանքային մակարդակի իմացություն;
  • Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2024-ից մինչև 2026 թվականը ներառյալ։

Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  +(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

 

 

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00