Հայտարարություն․ Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառում

Հաշվի առնելով գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մկնանման կրծողներով բարձր վարակվածությունը, ինչպես նաև վերջիններիս դեմ պայքարի աշխատանքների իրականացման կարևորությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սկսել է իրականացնել մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքները։

Խնդրում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աջակցել մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների իրականացմանը, իսկ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում «Գյուղատնտեսական ծառայություների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պատրաստակամ են աջակցելու գրավչանյութի պատրաստման աշխատանքներին և տրամադրել խորհրդատվություն։

Միաժամանակ հայտնում ենք, որ խիստ կարևոր է աշնանը մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքների միաժամանակյա և ճիշտ ժամկետներում իրականացումը՝ գարնանը կրծողների ավելի մեծ արեալներով բռնկումներից խուսափելու համար։

2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել են հանրապետության մարզերի գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի մշտադիտարկման աշխատանքները։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Բարձր արդյունավետություն ապահովելու համար անհրաժեշտ է պահպանել թունանյութի և գրավչանյութի սահմանված չափաքանակները։ Համայնքներում, բնակավայրերում պայքարի աշխատանքներն իրականացնել միաժամանակյա՝ բարձր արդյունավետություն ապահովելու նպատակով։ Թունավորված գրավչանյութի պատրաստման ընթացքում անհրաժեշտ է կրել համապատասխան արտահագուստ, ռետինե ձեռնոցներ, ակնոցներ, շնչադիմակ։ Գրավչանյութով մշակված տարածքներում 20 օր արգելվում է կենդանիների արածեցումը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00