Հետաքրքրությունների արտահայտման հարցում․Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP) խորհրդատվական ծառայություններ Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի»  (CAFSEP)

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն

 

 

Դրամաշնորհ No. 9241 ARM

Տեղեկանք No.  CAFSEP-CS-24-02

Հրապարակման ամսաթիվ: 18.10.2024

Deadline for submission of Interests: 21.11.2024

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

Ծրագիրը նպատակաուղղված է բարելավվելու պարենային անվտանգությունը, ավելացնելու գյուղատնտեսական կենսամիջոցները, աջակցելու եկամուտ գեներացնող գործողություններին և բարձրացնելու խիստ խոցելի համայնքների հարմարվողական կարողությունները։ Ծրագիրը կմշակի վերականգնվող էներգիայի լուծումներ Շիրակի և Տավուշի մարզերի առնվազն 10 խոցելի համայնքների համար, որոնք ունեն աղքատության բարձր մակարդակ՝ համապատասխանաբար 35%  և 38%:

Խորհրդատվական ծառայությունները կպահանջվեն երեք տարի ժամկետով՝ 2024-ից մինչև 2026 թվականը, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության պլանավորման ոլորտում  ՀՀ ԷՆ կարողությունների հզորացման համար:

Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման խորհրդատվական ընկերության գործառույթները ներառում են․

(i)Գյուղատնտեսության ոլորտում համապատասխան շահագրգիռ կողմերի, ընթացիկ և պլանավորված զարգացման ուղղված ներդրումների քարտեզագրում, ներառյալ գյուղատնտեսության հատվածը և ենթաոլորտները,

(ii)Կառավարության ընթացիկ ռազմավարությունների և առաջնահերթությունների վերլուծություն՝ հաշվի առնելով ազգային որոշված ​​վերանայված ներդրումները և կլիմայի հարմարվողականության պլանավորումը, առաջարկությունների ներկայացնում կլիմայի հարմարվողականության պլանավորման առկա գործընթացներին և անհրաժեշտ գործողություններին հնարավոր ինտեգրման վերաբերյալ,

(iii)Գործողությունների մշակում՝ աջակցելու  ՀՀ ԷՆ-ին գյուղատնտեսության ոլորտում կլիմայի հարմարվողականության միջոցառումների իրականացմանն ազգային և տարածաշրջանային մակարդակներում,

(iv) Խորհրդատվության տրամադրում  ՀՀ ԷՆ-ին կլիմայի հնարավոր ֆինանսավորման վերաբերյալ և աջակցում ՀՀ ԷՆ-ին գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ ներդրումային ծրագրեր մշակելիս՝ հաշվի առնելով կլիմայական պայմանները,

(v)Վերանայում առկա պարենային անվտանգության ռազմավարությունները, առևտրային քաղաքականությունները և այլն և պարենային անվտանգության բարձրացման առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ առաջարկների ներկայացում,

(vi)Գյուղական վայրերում երկրի վերականգնվող էներգետիկայի ներուժի վերանայում, գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար վերականգնվող էներգիայի ներուժն օգտագործելու առաջարկների ներկայացում, ճանապարհային քարտեզի կամ գործողությունների ծրագրի մշակում, աջակցություն ԷՆ-ին դրանց իրականացման գործում։

Հետաքրքրված անձինք պետք է փաստեն իրենց որակավորումը և նման ծառայություններ մատուցելու նախկին փորձը։  Այդ նպատակով պետք է ներկայացվեն վերջին և նմանատիպ ծառայությունների փաստաթղթավորված ապացույցներ։

Խորհրդատուն (ընկերությունը) գրանցված կլինի Հայաստանում՝ և կհամապատասխանի ՀՀ օրենքներին և կանոնակարգերին։ Խորհրդատվական ընկերությունը ներկայացվող նվազագույն պահանջներն են․ միջազգային զարգացման կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսական ոլորտում ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման ոլորտում ապացուցված փորձ։ Որպես հայկական կազմակերպություն՝ ընկերությունը կունենա միջազգային խորհրդատուներ ներգրավելու փորձ՝ բազմամասնագիտական ​​թիմում աշխատելու համար։  Խորհրդատուն պարավոր է ապահովել մշտական աշխատանքային կազմ (նվազագույնը 7 անձ, 20 անձ/ամիս՝ պայմանագրի ողջ ընթացքում)։

Կազմակերպությունը պետք է մոբիլիզացնի պրոֆեսիոնալ թիմ Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման գործում: Թիմի անդամները պետք է ունենան առնվազն 7-10 տարվա մասնագիտական ​​փորձ/պրակտիկա որպես պարենային անվտանգության և գյուղատնտեսության մասնագետ, կլիմայի փոփոխության մասնագետ, վերականգնվող էներգիայի մասնագետ, համայնքի և գյուղական զարգացման մասնագետ, գյուղատնտեսության մասնագետ կամ հարակից փորձ: Պետական ​​կառույցների հետ պայմանագրային հիմունքներով աշխատելու փորձը ցանկալի է։ Միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերին մասնակցությունը պարտադիր է։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերությունների՝ ներկայացնելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության հայտերը։ Հետաքրքրված ընկերությունները պետք է տրամադրեն տեղեկատվություն՝ ապացուցելու ծառայություններ մատուցելու իրենց որակավորումը (նմանատիպ առաջադրանքների նկարագրությունը, նմանատիպ պայմաններում փորձը, անձնակազմի շրջանում համապատասխան հմտությունների առկայությունը և այլն):

Խորհրդատվական ընկերություն կընտրվի ԱԶԲ-ի գնումների քաղաքականությանը (2017թ., ժամանակ առ ժամանակ փոփոխված. ADB Procurement Policy) և ԱԶԲ Վարկառուների գնումների կանոնակարգերին (2017թ.՝ ժամանակ առ ժամանակ փոփոխված Procurement Regulations for ADB Borrowers ) համապատասխան:

Հետաքրքրության արտահայտման դիմումները պետք է ուղարկվեն ստորև նշված էլեկտրոնային հասցեին PDF ձևաչափով՝ ոչ ուշ քան 2024 թվականի նոլեմբերի 21-ը, պարտադիր նշված «Հետաքրքրության հարցում՝ Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների զարգացման խորհրդատվական ընկերության ընտրություն համար»։

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Տիկին Լուսինե Անանյանին,  ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  ++(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

https://gnumner.minfin.am/hy/page/tsragri_irakanacman_grasenyakneri_koghmic_katarvogh_gnumneri_masin_haytararutyunner_ev_hraverner/

https://view.officeapps.live.com/op/view.aspx?src=https%3A%2F%2Fgnumner.minfin.am%2Fwebsite%2Fimages%2Foriginal%2F1%2520REOI%2520CAFSEP-24-2%2520-IDCBC.docx&wdOrigin=BROWSELINK

 

REQUEST FOR EXPRESSIONS OF INTEREST

REPUBLIC OF ARMENIA

Armenia: Climate-Adaptive Food Security Enhancement Project (CAFSEP)

CONSULTING SERVICES

Selection of Institutional Development and Capacity Building Consultant Company

 

 

Grant No. 9241 ARM

Reference No.  CAFSEP-CS-24-02

Publication date:  18.10.2024

Deadline for submission of Interests:   21.11.2024

 

The Government of the Republic of Armenia (RA), represented by the Ministry of Economy (MoE) has received financing from the Asian Development Bank (ADB) (financed by the Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific) toward the cost of the “Climate-Adaptive Food Security Enhancement Project” (hereinafter: CAFSEP or Project) and intends to apply part of the proceeds for consulting services.

The Project aims to improve food security, increase agricultural livelihoods, support income-generating activities and enhance the adaptive capacity of highly vulnerable communities. The project will develop renewable energy solutions for at least 10 vulnerable communities in Shirak and Tavush provinces that have high poverty incidence of 35% and 38% respectively.

The consulting services will be required for a period of three years from 2024 to 2026 to strengthen the MOE’s capacity in climate change adaptation planning.

Key aspects of consulting services will include (but not limited to) the following:

(i) Mapping of relevant stakeholders in the agriculture sector, ongoing and planned development partners investments in agriculture sector and sub-sectors;

(ii)Analysis of ongoing government strategies and priorities, considering updated Nationally Determined Contributions and climate adaptation planning, provide recommendations on possible integration of climate adaptation planning in the existing processes and actions required,

(iii)Develop actions to support MOE in the implementation of climate adaptation measures in the agriculture sector at national and regional levels,

(iv)Advise MOE on possible climate financing and support MOE in developing priority investment projects in the agriculture sector with the climate consideration,

(v) Review the existing food security strategies, trade policies and etc. and recommend priority areas for enhancing food security.

(vi) Review the country’s renewable energy potential in rural area, advise on utilizing renewable energy potential for the development of agriculture sector, develop a road map or an action plan, support MOE in their implementation.

Interested Applicants must provide information evidencing that they are qualified and experienced to perform those Services. For that purpose, documented evidence of recent and similar services shall be submitted.

The Consultant (firm) will be registered in Armenia under relevant laws and regulations and must be in compliance with all such laws and regulations. The minimum requirements for the consulting firm are extensive and proven experience in institutional development and capacity-building programs funded by international development organizations. As an Armenian entity, the firm will have experience in engaging international consultants to work in a multidisciplinary team.  The Consultant is expected to provide permanent personnel (at least 7 persons, estimation of 20 persons/month during the contract duration).

The organization shall mobilize a professional team in Institutional Development and Capacity Building. Team members must have professional experience/practice as Food Security and Agriculture Sector Specialist, Climate change specialist, Renewable Energy Specialist, Community and rural development specialist, Agriculture sector specialist or related experience during the recent at least 7-10 years. Experience working with Government entities on a contractual basis is desirable. Participation in projects financed by international donor organizations is required.

The Ministry of Economy of RA (MoE) now invites eligible Consultant firms to indicate their interest in providing the services. Interested firms must provide information indicating that they are qualified to perform the services (description of similar assignments, experience in similar conditions, availability of appropriate skills among staff, etc.).

A Consultant firm will be selected in accordance with the Fixed-Budget Selection procedures set out in the ADB’s Procurement Policy (2017, as amended from time to time: ADB Procurement Policy)  and Procurement Regulations for ADB Borrowers (2017, as amended from time to time: Procurement Regulations for ADB Borrowers).

Expressions of Interest must be submitted by email in PDF format to the address below no later than November 21, 2024 and must be specifically marked “Expression of Interest for the Selection of Rural Development and Agriculture Consultant”.

Interested Applicants may obtain further information at the address below during office hours from 10.00 to 17.00 (local time).

Ministry of Economy of the Republic of Armenia

Attn: Ms. Lusine Ananyan, Head of International Programs Coordination Division of the Agricultural Programs Implementation Department of the Ministry of Economy of RA

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Tel:  ++(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00