ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 22 օգոստոսի 2024 թվականի N 1392-Լ որոշում

 

Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը կրում է փորձնական  բնույթ, որի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի,  Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 25280 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։    

Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սեմնահեղուկով մեկ կովի արհեստական  սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար ՀՀ դրամ։

Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի Տնտեսավարողը:

Ծրագրի մասնակիցներն են՝                        

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի Սյունիքի, Տավուշի, Լոռու և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերը.

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքները կամ բնակավայրերը.

4. իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ Կազմակերպություն), որոնք՝

ա. ունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր, առնվազն մեկ տարվա արհեստական սերմնավորում իրականացնելու փորձ ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն),

բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,

գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ (հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ).

5․ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերում տավարաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձինք (այսուհետ՝ տնտեսավարող)։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

 

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00