ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ) Ծրագրի իրականացման թիմի գնումների մասնագետ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

Ծրագրի իրականացման թիմի գնումների մասնագետ

 

 

Հայաստանի Հանրապետություն

Հայաստան: «Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)

Դրամաշնորհ No. 9241

Ծրագիր No. 57088-001

Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-24-2 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

 

JFPR-ի կողմից առաջարկվող $3 մլն․ դրամաշնորհը կաջակցի Հայաստանին բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու՝ Շիրակի և Տավուշի մարզերի վրա, որտեղ փոքր ֆերմերները բախվում են բարձր աղքատության, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի: Դրամաշնորհը կտրամադրի հետևյալը.

  • աջակցություն կայուն գյուղատնտեսությանը համայնքում վերաներդրումներ իրականացնելու միջոցով ՝ 10 գյուղերի կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումներ տրամադրելով՝ նվազեցնել էներգիայի ծախսերը և նպաստել խնայողությունների ստեղծմանը,
  • կենսապահովման աջակցություն 230 գյուղական տնային տնտեսություններին՝ կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական համայնքների եկամուտներ ստեղծող ծրագրերի միջոցով, և
  • ՀՀ ԷՆ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՝ աջակցելու կլիմայի հարմարվողականության պլանավորմանը և մշակելու կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության ոլորտում:

 

Ծրագրի ազդեցությունը՝  կայուն գյուղատնտեսության արտադրողականության բարելավում և գյուղական աղքատության կրճատում։ Իսկ ծրագրի արդյունքը կլինի  ընտրված համայնքների և տնային տնտեսությունների կլիմայական հարմարվողականության կարողությունների բարձրացումը։

Ծրագիրն ունի երեք բաղադրիչ

  • Կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում, և հետագա կիրարկում,
  • Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայական խելացի տեխնոլոգիաների կիրարկում, և
  • ՀՀ ԷՆ կարողությունների ընդլայնում կլիմայական խելացի գյուղատնտեսության պլանավորման համար։

ՀՀ էՆ-ին կից Ծրագրի իրականացման թիմը (The Project Implementation Team (PIT)) հանդիսանում է ծրագրի իրականացնող մարմինը (Execuitng Agency (EA)), ներառյալ Ծրագրի նախագծով նախատեսված հիմնական գործողությունների հետ դրա համապատասխանության ապահովումը երաշխավորող մարմինը: Ծրագրի իրականացման թիմի տնօրենը (այսուհետ՝ PIT-ի տնօրեն) աշխատելու է որպես խորհրդատու ՀՀ ԷՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում (Agriculture Programms Implementation Department of MOE (APID)) և պետք է հիմնականում զեկուցի APID-ի ղեկավարին և/կամ միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետին:

Առաջադրանքի նպատակն է ծրագրի շրջանակներում իրականացնել և համակարգել գնումների ողջ ընթացքը։  Գնումների մասնագետը պատասխանատու է ապրանքների և ծառայությունների արդյունավետ գնման համար, ինչպես նշված է ծրագրի գնումների պլանում։ Ծրագրի շրջանակներում գնումների գործողությունները պետք է իրականացվեն ԱԶԲ-ի գնումների քաղաքականությանը և ԱԶԲ-ի Վարկառուների համար գնումների քաղաքականությանը համապատասխան (2017թ.՝ ժամանակ առ ժամանակ փոփոխված)։ PIT-ի գնումների մասնագետն իր աշխատանքում առաջնորդվելու է CAFSEP-ի JFPR Դրամաշնորհային համաձայնագրով (GA), Դրամաշնորհին աջակցության զեկույցով (GAR) և Ծրագրի կառավարման ձեռնարկով (PAM):

 

PIT-ի գնումների մասնագետը պատասխանատու է հետևյալ խնդիրների համար:

 

  1. Աջակցել ծրագրի կառավարմանն ու իրականացմանը, հետևել ծրագրի իրականացման պլանին, դրամաշնորհի համաձայնագրին համապատասխանությունը՝ ապահովելու ԱԶԲ-ի Գնումների քաղաքականության և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգերի հետ համապատասխանությունը (2017թ., ժամանակ առ ժամանակ փոփոխված),
  2. Ապահովել, որ դրամաշնորհային պայմանագրում նկարագրված ԱԶԲ-ի գնումների հրահանգները և նորմերը լիովին պահպանվեն ծրագրի համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների բոլոր փուլերում,
  3. Աջակցել ԱԶԲ-ի ուղեցույցներին համապատասխան մրցութային փաստաթղթերի պատրաստմանը. համակարգել և վերահսկել ծրագրի գնումների բոլոր գործողությունները՝ սերտ համակարգելով PIT տնօրենի հետ,
  4. Աջակցել հայտերի գնահատմանը և հայտերի գնահատման հաշվետվությունների պատրաստմանը և անհրաժեշտ հաստատմանը, ինչպես նաև պայմանագրի բանակցություններին և դրանց պատրաստմանը,
  5. Ստեղծել մոնիտորինգի համակարգ՝ ծրագրի գնումների գործողությունները վերահսկելու, անհրաժեշտ հաստատումները համակարգելու կամ ընթացակարգերում թերությունները շտկելու, ինչպես նաև վերահսկելու հաստատված պայմանագրերի առաջընթացը,
  6. Պատրաստել տարաբնույթ պայմանագրեր EA-ի և ԱԶԲ-ի օժանդակ փաստաթղթերով՝ վերանայման համար,
  7. Ինչպես հարկն է աջակցել բոլոր պայմանագրերի կառավարման հարցում և,
  8. Կատարել այլ հարակից գործառույթներ, պարտականություններ և առաջադրանքներ, որոնք կարող են պահանջվել PIT ղեկավարից:

 

ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:

 

Որակավորումներ և պահանջներ

  • Բարձրագույն համալսարանական կրթություն տնտեսագիտության, կառավարման, գյուղատնտեսության կամ հարակից բնագավառներում;
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ որպես գնումների մասնագետ; փորձ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում կամ միջազգային և պետական  կազմակերպությունների ծրագրերում․ ԱԶԲ-ի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՀՀ-ի համապատասխան օրենսդրության գերազանց տիրապետում,
  • Սեղմ ժամկետներում մի քանի հանձնարարություն անելու հմտություն,
  • Գերազանց գրավոր և բանավոր հայերենի իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • Լավ միջանձնային հմտություններ, թիմային աշխատանք և խնդիրներ լուծելու հմտություններ։

 

Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2024-ից մինչև 2026 թվականը ներառյալ՝ 20 ամիս ընդհանուր տևողությամբ։

Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Տիկին Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

 

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  +(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00