Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը:
Հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։
Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև օգոստոսի 5-ը գրանցվել հետևյալ հղումով։