ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, հայտարարում է բաց մրցույթ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։
Թիրախային խմբերը Լեռնային Ղարաբաղի բնակիչները, ովքեր բռնի տեղահանվել են Հայաստան և բնակվում են երկրի գյուղական բնակավայրերում և համայնքներում:
Թիրախային տարածքները Հայաստանի բոլոր գյուղական բնակավայրերն ու համայնքները, ներառյալ փոքր քաղաքները:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
Քայլ 1
Ծանոթացի՛ր մրցույթի պայմաններին այստեղ` https://gaiaarmenia.am/hy/news/142-competition
Քայլ 2
Ներբեռնի՛ր և լրացրու՛ հայտադիմումը
Քայլ 3
Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը հետևյալ տարբերակներից մեկով՝ էլ. նամակ GAIA-Grants@ada.gv.at հասցեին կամ փոստային առաքմամբ կամ առձեռն հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Երեւան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10:00-16:00-ին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 93 144 635, +374 93 144 518։
Մրցույթը բաց կլինի մինչև անհրաժեշտ քանակի շահառուների ընտրությունը: Վերջնաժամկետը կհայտարարվի մրցույթի փակման օրվանից 10 աշխատանքային օր առաջ: