- ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը` ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ մշակել են առևտրային ցանց-մատակարար և գյուղմթերք իրացնող-խոշոր գնող հարաբերությունները կարգավորող նոր օրենք, որն ուժի մեջ է մտել մայիսի 6-ից: Այսուհետ խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն, վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
Բարեփոխման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ https://reform.icarmenia.am/am կայքում:
- Էկոնոմիկայի նախրարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից մշակվել և գործարկվում է մշակող արդյունաբերության մեջ նոր աշխատողներ ներգրավելու աջակցության ծրագիրը: Եթե զբաղվում եք արտադրությամբ ու ներգրավում եք աշխատողների, ովքեր նախկինում չեն աշխատել ոլորտում, ապա պետությունը ձեզ հետ կվերադարձնի աշխատակցի եկամտահարկը մեկ տարվա համար, մեկ հոգու համար մինչև 5️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣0️⃣ դրամի չափով:
Մանրամասները տեսանյութում`
Բարեփոխման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ https://reform.icarmenia.am/am կայքում:
- Եթե արտերկրից բարձր որակավորում ունեցող մասնագետ եք ուզում ներգրավել, պետությունը պատրաստ է նրա աշխատավարձի 20-70%-ը փոխհատուցել` Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում: Պայմաններին և դիմելու գործընթացին ծանոթանալու համար դիտեք տեսանյութը`
Ծրագիրը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից:
Բարեփոխման մասին բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ https://reform.icarmenia.am/am կայքում:
- Իսկ դուք տեղյա՞կ եք, որ կարող եք թարմացնել ձեր գործարանի սարքավորումները, թվայնացնել բիզնեսը, ստանալ աջակցություն արտահանման շուկաներ դուրս գալու համար պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի շրջանակում` վճարելով 0-4% վարկի համար: Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված բարեփոխման մանրամասներին ծանոթացեք տեսանյութում`