Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-06-12
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացվում են գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ էկոհամակարգի զարգացմանն ուղղված միջոցառումներ, Կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ Հայաստանում գործող ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրերի համակարգման աշխատանքներ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
3.1. Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի համակարգում, այդ թվում այնպիսի աշխատանքների իրականացում, ինչպիսիք են․
ա․ ֆինանսական կազմակերպությունների հետ մշտական կապի ապահովում՝ նպատակային ծրագրի իրականացման շրջանակներում առաջացած հարցերի պարզաբանում և այլ ընթացիկ խորհրդատվությունների տրամադրում,
բ․ ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի և հաշվետվությունների հավաքագրում և դրանց հիման վրա սուբսիդավորման գործընթացի կազմակերպում,
գ․ նպատակային ծրագրի մշտադիտարկման աշխատանքների կազմակերպում,
դ․ նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված վարկային/լիզինգային պորտֆելի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ինֆոգրաֆիկների պատրաստում,
ե․ անհրաժեշտության դեպքում Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխությունների կատարելու վերաբերյալ որոշման նախագծի պատրաստում,
զ․ տնտեսավարողների և քաղաքացիների կողմից նպատակային ծրագրի հետ կապված հարցադրումներին գրավոր կամ բանավոր պատասխանների ներկայացում,
է․ նպատակային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, տեղեկանքների կազմում, բյուջետային գործընթացի հետ կապված աշխատանքների իրականացում և հաշվետվությունների կազմում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
բ. կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
գ. հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում երեք տարվա ստաժ կամ մասնագիտական երեք տարվա ստաժ,
դ. ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
ե. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
զ. գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
է. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. հունիսի 17-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):