ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-33.4-Մ2-3)
- իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի (այսուհետ` Ենթակա մարմին) կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները
- իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքները
- իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետության գնահատումը.
- իրականացնում է Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Նախարարության ենթակա մարմնի նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները և դրանք ներկայացում է ստորագրման.
- իրականացնում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման աշխատանքները, և դրա արդյունավետ ու արդար կիրարկումը, հաջորդ տարվա աշխատանքային ծրագրի կազմումը.
- իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին և կատարողականի գնահատման ներկայացրած հաշվետվությունների ուսումնասիրութուն, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացում համապատասխան առաջարկություններ.
- իրականացնում է Նախարարության, ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կիսամյակային և տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները, աշխատանքային ծրագրերի կատարողականների գնահատականների հաշվառման և վերլուծության աշխատանքները, ինչպես նաև Նախարարության աշխատողների պարբերաբար վերապատրաստման և աշխատանքի կատարողականի վրա հիմնված խրախուսման համակարգերի կատարելագործման աշխատանքները,
- իրականացնում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները, և կազմումը դրանց համար օրենսդրությամբ սահմանված տեղեկանքների և շրջանառության համար համապատասխան ուղեկցող փաստաթղթերը.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ։
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
- Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի մայիսի 7-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):