Բուսաբուծության աջակցության ծրագրի նպատակն է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի տարածքում խթանվում է աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը։
Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։
Ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը։
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝
Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Շահառուները մինչև ցանքի իրականացումը Ծրագրին մասնակցելու նպատակով թղթային տարբերակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) մշակաբույսի տեսակը, սորտերը, ցանքատարածության վայրը, մակերեսը, բանկային հաշվեհամարը։
Դիմումին կից, թղթային եղանակով, շահառուն ներկայացնում է նաև՝
Բնակավայրի վարչական ղեկավարը դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), ստեղծում շահառուների շտեմարան:
Սահմանված փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնելու կամ դրանք թերի ներկայացնելու պարագայում պայմանագիր չի կնքվում, որի մասին համայնքի ղեկավարն առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է շահառուին։
Պայմանագրի օրինակելի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով։
Շահառուները մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքից առավելագույնը 2 ամիս առաջ փոխհատուցում ստանալու նպատակով թղթային եղանակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը։ Դիմումին կից ներկայացնում են սերմերի հավաստագրերի պատճենները: Անհրաժեշտության դեպքում շահառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր։
Համայնքի ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից իրականացվում է համատարած մոնիթորինգ՝ մինչև տվյալ մշակաբույսի բերքահավաքը։ Մոնիթորինգի իրականացման կարգը և արձանագրության ձևը մշակում և հաստատում է նախարարությունը և մինչև տվյալ տարվա ապրիլի 20-ը տրամադրում համայնքին և մարզպետարանին։
Հանձնաժողովը ծրագրի շրջանակներում կատարված ցանքատարածություններում մոնիթորինգն իրականացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն՝ նախարարության կողմից մշակված ու հաստատված համայնքին և մարզպետի աշխատակազմին տրամադրված ձևաչափով։
Ցանքատարածություններում մինչև բերքահավաքը մարզպետի աշխատակազմը նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի մարզի շահառուների թվի առնվազն 20 %-ը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
Պայմանագիր պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների վերաբերյալ
Պայմանագիր պետական աջակցության գումարի տրամադրման վերաբերյալ
ԹԵԺ ԳԻԾ` 81-40