2024 թվականի փետրվարի 29-ի ՀՀ կառավարության N 286-Ն որոշմամբ սահմանվել է «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ արտոնություն թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության տարածքից «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպված թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների երրորդ երկներ արտահանումը թույլատրվում է որոշման N1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում:
Սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար հատկացվել է ոչ սակագնային քվոտա՝
1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/,
5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/։
Արտոնությունը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Լիցենզիաների տրամադրման հայտերն ընդուվում են որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։