ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով

հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 

 

Երկիր՝                                   Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝                                «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր
Ծրագրի համարը՝                 CAM 1002 06 (IADAAM)
Դրամաշնորհի համարը՝      Դրամաշնորհ No. CAM 1002 06 D
Նշանակման անվանումը՝    Ծրագրի զեկավարի օգնական (Խորհրդատու)
Հղման համարը՝                    IADAAM-S-24-6 /ըստ Գնումների պլանի/
 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵՄ/Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ստացել է դրամաշնորհ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի (այսուհետ Ծրագրի) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի ազգային ղեկավարի օգնականի՝ տեղական փորձագետի ծառայությունները

2․ Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը և աջակցել Ծրագրի ազգային ղեկավարին՝ ապահովելու բոլոր գործողությունների անխափան ընթացքը

3․ Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  • Աջակցել Ծրագրի Ազգային ղեկավարին իր պարտականությունների կատարմանը, սերտորեն համագործակցել Ծրագրի ազգային ղեկավարի հետ՝ իրականացնելու տարբեր պարտականություններ, ինչպիսիք են բյուջետավորումը, ֆինանսական վերահսկողությունը, գրառումների ապահովումը և պահպանումը, հաշվետվությունները և հաղորդակցությունը Ծրագրի Կառավարման կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ;
  • Վերահսկել ծրագրի գրասենյակի ամենօրյա գործունեությունը, համոզվելով, որ այն ամբողջովին ապահովված է անհրաժեշտ նյութերով, կազմակերպված և հագեցած՝ ծրագրի գործողություններին աջակցելու համար, 
  • Կազմել նամակագրության սևագրեր և կատարել թարգմանություններ՝ կապված իրականացվող ծրագրի շրջանակներին, ինչպես նաև պարզաբանել, հետևել, պատասխանել տեղեկատվության հարցումներին, 
  • Համակարգել այցելություն իրականացնող փորձագետների աշխատանքները, կազմակերպել հանդիպումներ, փոխադրումներ, թարգմանություններ, անհրաժեշտության դեպքում, պատրաստել ճեպազրույցներ և հիմնական տեղեկատվական նյութեր, 
  • Իրականացնել թարգմանություններ և մեկնաբանություններ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներում, 
  • Աջակցել ծրագրի միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը, տեղեկատվության տարածմանը, 
  • Կատարել նախագծի իրականացման հետ կապված այլ պարտականություններ, ինչպես նշանակվել է Ծրագրի Ազգային ղեկավարի կողմից:
     

4․ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2024թ.-ի մարտից մինչև 2026թ.-ի հունիսը:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

6. Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ հիմնական որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, կամ գյուղատնտեսության, կամ տնտեսագիտության, կամ պետական կառավարման, կամ հարակից բնագավառներում,
  • Անգլերենի ապացուցված գիտելիք/իմացություն (եթե վերապատրաստված է այլ ոլորտում) կամ համապատասխան տեխնիկական փորձ (եթե վերապատրաստված է լեզվաբանական ուղղությամբ), 
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ներառյալ տարբեր փորձագետների հետ աշխատելու և դինամիկ հանգամանքներին հարմարվելու կարողություն, 
  • Ծանոթություն Հայաստանի կառավարության կառույցներին և ընթացակարգերին՝ կառավարությունում կամ պետական հաստատություններում աշխատելու առնվազն 1 տարվա փորձ, 
  • Հայերենի սահուն իմացություն, ինչպես նաև անգլերենի բանավոր, ինչպես նաև կարդալու և գրելու հմտությունները, ռուսերենի իմացությունը առավելություն է: Հանդիպումների ժամանակ փաստաթղթերը թարգմանելու և արձանագրելու ունակություն, 
  • Ընդհանուր համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ, 
  • Ֆինանսական հաշվառման և ծրագրին առնչվող այլ փաստաթղթերի պահպանման փորձ, 
  • Տարբեր գործընկերների, այդ թվում՝ պետական կառույցների և դոնորների հետ համագործակցելու ունակություն:
     

7․Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության ուղեցույցների «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» 1.3 ենթակետին (2017թ փետրվար/վերանայված 2019թ. հոկտեմբեր), որը հասանելի է առցանց՝ AFD-ի www.afd.fr կայքում:

8.    Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» Բաժին 2-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են.

ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,

բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,

գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

9․ Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

10․ Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն Ծրագրի գնումների բաժին՝ մինչև 2024թ. փետրվարի 20-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

 

Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 827 սենյակ

Հեռ․ 011-597-284

Էլ-փոստ. azata.tovmasyan@mineconomy.am

 

 

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00