Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Առևտրի և ինտեգրացիայի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-02-06
Փորձագետը ներգրավվում է՝ Հայաստանի Հանրապետության համար արտոնյալ և բարենպաստ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացման, մուտքի հնարավորությունների ընդլայնման և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացման միջոցառումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների մշակման, առևտրի ոլորտի զարգացման ծրագրերի և միջոցառումների մասով աշխատանքների իրականացումը կանոնակարգելու նպատակով:1
- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իր իրավասության շրջանակներում իրականացնել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության աշխատանքներ, մշակել կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների շրջանակներում մի շարք ապրանքատեսակների մասով արտոնյալ դրույքաչափերի կիրառման ընթացակարգերը, իրականացնել ՀՀ համար զգայուն, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքների ցանկերի մշակման աշխատանքներ՝ ելնելով երրորդ երկրների շուկաների առանձնահատկություններից և մասնակցել միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացին աջակցության աշխատանքներին։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իր իրավասության շրջանակներում իրականացնել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության աշխատանքներ,
- մշակել կնքված ազատ առևտրի մասին համաձայնագրերի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամակցության պայմանագրից բխող պարտավորությունների շրջանակներում մի շարք ապրանքատեսակների մասով արտոնյալ դրույքաչափերի կիրառման ընթացակարգերը,
- մասնակցել Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ միջոցառումներին,
- իրականացնել ՀՀ համար զգայուն, ինչպես նաև արտահանման մեծ ներուժ ունեցող ապրանքների ցանկերի մշակման աշխատանքներ՝ ելնելով երրորդ երկրների շուկաների առանձնահատկություններից,
- մասնակցել միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացին աջակցության աշխատանքներին,
- մասնակցել ապրանքների ծագման երկրի որոշման միասնական քաղաքականության իրականացման աշխատանքներին
- կազմակերպել Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասով ԵԱՏՄ անդամ պետությունների միջև քննարկումները՝ ձևավորելով և ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը,
- րականացնել ՀՀ տնտեսական զարգացման խնդիրներով պայմանավորված` առանձին ապրանքների արտահանման արգելման կամ քանակական սահմանափակումների ուղղությամբ քաղաքականության մշակման աշխատանքներ,
- Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակման աշխատանքներ,
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. փետրվարի 9-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5,Ա մասնաշենք, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին