Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-01-30
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության որոշակի ծրագրերի և գործառույթների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Տնտեսության պահանջարկի վերհանման մեթոդաբանության և մեխանիզմների ուսումնասիրություն, ըստ մասնագիտությունների և որակավորման կրթական համակարգի պատվերի ձևավորման նպատակով տնտեսության ներկա և կանխատեսվող պահանջարկի մասին տեղեկատվության վերլուծություն և աշխատանքի շուկայում մասնագիտական կրթության համակարգի պատվերի ձևավորման մեթոդաբանության մշակում և զարգացում և այլ աշխատանքներ․
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Տնտեսության պահանջարկի վերհանման մեթոդաբանության և մեխանիզմների ուսումնասիրություն,
- Ըստ մասնագիտությունների և որակավորման կրթական համակարգի պատվերի ձևավորման նպատակով տնտեսության ներկա և կանխատեսվող պահանջարկի մասին տեղեկատվության վերլուծություն,
- Աշխատանքի շուկայում մասնագիտական կրթության համակարգի պատվերի ձևավորման մեթոդաբանության մշակում և զարգացում,
- Աշխատաշուկա - կրթություն կապերի ամրապնդմանն ու միջգերատեսչական փոխհամագործակցության հաստատմանն ուղղված մեխանիզմների մշակում,
- Մասնագիտական կրթության և զբաղվածության ոլորտների օրենսդրական նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրում,
- Կարիերայի կառավարման համակարգի զարգացման և ձեռներեցության խթանման մեխանիզմների մշակում,
- Նախարարության նպատակներից ու խնդիրներից բխող՝ իրավական ակտերով վերապահված այլ գործառույթների իրականացում։
- Վարչության իրավասությունների շրջանակում մասնագիտական կրթությանը և աշխատաշուկային, զբաղմունքների դասակարգչին և հմտությունների շրջանակին վերաբերող իրավական ակտերի նախագծերին եզրակացությունների տրամադրման, դրանց վերաբերյալ մասնագիտական և մեթոդական պարզաբանման,
- Ոլորտային իրավական ակտերի նախագծերի մշակման,
- Մասնագիտական կրթության և զբաղվածության ոլորտների մասնագիտական, փորձագիտական աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների,
- Ոլորտի միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացին:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ կրթության և զբաղվածության բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. փետրվարի 2-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին