ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
07.12.2023թ.
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`
1․ «Armenia.travel վեբ - կայքի սպասարկում և կառավարում, թվային առցանց գործիքների ձեռքբերում» (Ծածկագիր՝ 2․9-24-ԶԿ)։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 32-րդ օրը (08․01․2024թ․) ժամը 12։00-ը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 32-րդ օրը (08․01․2024թ․) ժամը 12։00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Շաքե Հովսեփյանին։
Հեռախոս՝ 011597157
Էլ. փոստ stc@mineconomy.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե