Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք, որ 2024թ. փետրվարի 4-6-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հայ-եգիպտական գործարար համաժողով։
Գործարար համաժողովին կարող են մասնակցել ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, ոսկյա զարդերի արտադրության, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ դեկտեմբերի 18-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf7hSVHohGwZ9h2Al_4kNsQUfVPyfze4QUlTST7YmjvXJ7ILg/viewform ։