Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (այսուհետ՝ Ռեեստր) վարում

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻ (ՌԵԵՍՏՐ)

 

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին` ինչը հնարավորություն է ընձեռում օգտվել այն բարենպաստ պայմաններից, որով ստեղծվում է ԵԱՏՄ անդամ երկրների միասնական տնտեսական տարածքում տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների ազատ տեղաշարժի համար։

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակկով ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (Ռեեստր) վարման կարգ սահմանելու մասին» N 2069-Ն հրամանով hաստատվել է էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների  միասնական գրանցամատյանի (Ռեեստր) ազգային մասի վարման կարգը (այսուհետ՝ Կարգ), համաձայն որի՝ Ռեեստրում կարող են գրանցվել սույն հրամանի պահանջներին բավարարող մարմինները և կազմակերպությունները (այսուհետ՝ Անձ)։

Ռեեստրում գրանցվելու համար Անձը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am)։

 

Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային  անձնագրեր ձևակերպելու  կամ դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասում (այսուհետ՝ Ռեեստր) գրանցված մարմինները և կազմակերպությունները անձնագրեր լրացնելիս պետք է առաջնորդվեն Եվրասիական տնտեսական միության հետևյալ իրավական ակտերով՝

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Էլեկտրոնային անձնագրերի եզակի համարների ձեւավորման մասին» N 14 Կարգադրություն
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 12-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի ձեւաչափերի և կառուցվածքների մասին» N 81 որոշում
  3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի  օգոստոսի 18-ի «Ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրի մասին» N 100 որոշում
  4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի «Տրանսպորտային միջոցի անձնագրի
    (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի լրացման համար օգտագործվող տեղեկատուների և դասակարգիչների մասին» N 108 որոշում
  5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» N 122 որոշում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00