ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է`
Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-Գ34.1-18.2-Մ2-9)։
- Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման դեմ ներկայացված առարկությունների և դիտողությունների, ինչպես նաև աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
- Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննությունը,
- Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա համապատասխան ծանուցումների կամ որոշումների նախապատրաստումը,
- Իրականացնում է ապրանքային նշանների գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումների վերաբերյալ կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
- Իրականացնում է ապրանքային նշանների‚ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների‚ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը պետական գրանցամատյան ուղարկելու‚ հետ կանչելու և արխիվացնելու հետ կապված աշխատանքները,
- Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի գրանցումը։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:
Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի նոյեմբերի 20-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-95, էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):