Մրցույթ՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝

լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2023-11-10

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:

 

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ և նախարարության կողմից կազմակերպված պաշտոնական հանդիպումներին, միջոցառումներին մասնակցություն և դրանց վերաբերյալ անգլերեն լեզվով հաղորդագրությունների պատրաստում, անգլերեն լեզվով տեղեկատվական նյութերի պատրաստում։ Գրաֆիկ-դիզայներական աշխատանքների իրականացում, շնորհանդեսների, տարբեր վիզուալների, տեղեկատվության հանրայնացման թվային գործիքների կիրառման առաջարկների մշակում և իրականացում։

 

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:

 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

  •  Նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ և նախարարության կողմից կազմակերպված պաշտոնական հանդիպումներին, միջոցառումներին մասնակցություն և դրանց վերաբերյալ անգլերեն լեզվով հաղորդագրությունների պատրաստում, անգլերեն լեզվով տեղեկատվական նյութերի պատրաստում, 
  •  Գրաֆիկ-դիզայներական աշխատանքների իրականացում, շնորհանդեսների, տարբեր վիզուալների, տեղեկատվության հանրայնացման թվային գործիքների կիրառման առաջարկների մշակում և իրականացում,
  • Սոցիալական ցանցերում նախարարության էջերի (Ֆեյսբուք, տելեգրամյան ալիք, Ինստագրամ, Լինկդին, Թվիթեր) համար անգլերեն լեզվով նյութերի պատրաստում և վարում, 
  • Տարբեր միջոցառումների (ասուլիսներ, համաժողովներ, այցեր, միջոցառումներ, հարցազրույցներ) կազմակերպչական աշխատանքների ընթացքում համագործակցություն օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների և գործընկերների հետ։
  • Նախարարության գործունեության վերաբրենդավորման հետ կապված հանդիպումների ու քննարկումների կազմակերպում և անցկացում, տեխնիկական բնութագրերի և պայմանագրերի մշակման աշխատանքների իրականացում:

 

      4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
  • Հանրային կապերի բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ,
  • ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • գրական հայերենի տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
  • պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

 

      5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. նոյեմբերի 15-ը ներառյալ:

      6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:

      7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

      8․ Ընտրություն կատարելու եղանակը`

      Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

      9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

      10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):

      11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

      Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):

Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00