Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի մասնագետի (ծածկագիր` 23-32.5-Մ6-19) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 1630-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
2. դիպլոմ (ներ) (առկայության դեպքում).
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում).
4. արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am էլեկտրոնային հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի նոյեմբերի 8-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-72-35 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն sghevondyan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):