Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-11-03
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ և նախարարության կողմից կազմակերպված պաշտոնական հանդիպումներին, միջոցառումներին մասնակցություն և դրանց վերաբերյալ անգլերեն լեզվով հաղորդագրությունների պատրաստում, անգլերեն լեզվով տեղեկատվական նյութերի պատրաստում։ Գրաֆիկ-դիզայներական աշխատանքների իրականացում, շնորհանդեսների, տարբեր վիզուալների, տեղեկատվության հանրայնացման թվային գործիքների կիրառման առաջարկների մշակում և իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. նոյեմբերի 8-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):