Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում

Միջոցառման նպատակը՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականության բարձրացմանը։

Տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների։

Բարձր որակավորում ունեցող մասնագետ (այսուհետ՝ ԲՈՈՒՄ) է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, համարվում է եկամտային հարկ վճարող (բացառությամբ QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 50 (հիսուն) ԲՈՒՀ-երից որևէ մեկում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները)   և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին․

ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան,
ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.
Օժանդակության ձևը՝

ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված և պետական այլ միջոցառումների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի տարբերությունը)։

Եթե ԲՈՈՒՄ-ն ունի դոկտորի գիտական աստիճան(PhD), ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 50%-ը (ոչ ավելի քան 1․5 մլն դրամը)։
Դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը (ոչ ավելի քան 2 մլն դրամը)
Փոխհատուցման ժամկետը՝ Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։

Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառմամբ սահմանված պահանջները բավարարող տնտեսավարողներին` պայմանով, որ ԲՈՈՒՄ-ը տնտեսավարողի կողմից ներգրավվել է աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում, աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:
Միջոցառման վերջնաժամկետը՝ 2025 թվականի դեկտեմբերի 31։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00