Հայտարարություն N 2
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-10-16
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հայաստանյան գիտելիքահենք տնտեսական համակարգում առկա խնդիրների գույքագրում, դրանց պատճառների վերհանում և վերջիններիս վերացմանն ուղղված գործիքների մշակում, գիտելիքահենք տնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի մշակում, ինովացիոն քաղաքականության շրջանակում տնտեսությունում տեխնոլոգիական արդիականացմանը և ներառական աճին ուղղված գործողությունների ծրագրի մշակում, գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ շարունակական փոխհամագործակցության մեխանիզմի մշակում և ներդրում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) Հայաստանյան գիտելիքահենք տնտեսական համակարգում առկա խնդիրների գույքագրում, դրանց պատճառների վերհանում և վերջիններիս վերացմանն ուղղված գործիքների մշակում,
2) Գիտելիքահենք տնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի մշակում,
3) ինովացիոն քաղաքականության շրջանակում տնտեսությունում տեխնոլոգիական արդիականացմանը և ներառական աճին ուղղված գործողությունների ծրագրի մշակում,
4) Տնտեսության մեջ թվային գործիքների կիրառման խթանման հայեցակարգի մշակում,
5) Աջակցություն տնտեսվարողների շրջանում ինովացիոն գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի ներդրմանը՝ իրականացված միջոցառումների արդյունավետության գնահատման, նոր, արդյունավետ գործիքների մշակման և գիտելիքահենք տնտեսության զարգացման միտումներին հետևելու նպատակով,
6) Գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ շարունակական փոխհամագործակցության մեխանիզմի մշակում և ներդրում
7) Միջգերատեսչական փոխհամագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացում,
8) Վերոգրյալ միջոցառումների ֆինանսավորման և այլ բնույթի աջակցության անհրաժեշտության դեպքում դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ու քննարկումների կազմակերպում և անցկացում:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) տնտեսագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ կամ մասնագիտական աշխատանքային երեք տարվա ստաժ, կամ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ,
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):