«Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն»       փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության

 

Մրցույթը կանցկացվի 27.10.2023թ. ժամը 11.30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

-  ագրոնոմիա կամ անասնաբուծություն, կամ անասնաբուժություն, կամ տնտեսագիտություն, կամ կառավարում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

-  իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` այդ թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի,  «Գնումների մասին»,  «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ «Սննդամթերքի անվտանգության մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Անասնաբուժության մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների․

- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`

-  գիտական աստիճան,

- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,

- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- դիմում՝ (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

- գունավոր լուսանկար,

- քաղվածք աշխատանքային գրքույկից,

- ինքնակենսագրություն,

- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),

- տեղեկանք` մշտական բնակության վայրից,

- հրատարակված հոդվածների ցանկ և գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

- բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),

- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,

- անձնագրի պատճենը:

Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10։00-ից մինչև 12։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝  02.10.2023թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 7-րդ հարկ, 704 սենյակ (Երևան, Մ․Մկրտչյան 5, հեռ․ 011-597-196)

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00