ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

Տեղեկացնում ենք, որ ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծելու կարգի մասին» թիվ 130 որոշմամբ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում համապատասխանության մասով պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծման կարգը, թվարկված են բոլոր այն դեպքերը, որոնց համար մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն կամ չներկայացվեն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի ներմուծման համար օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և (կամ) նշանակված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը:

Ներկա պահին ՀՀ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվում տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման բավարար պայմաններ ստեղծելու, լաբորատոր կարողություններ զարգացնելու ուղղությամբ։

Այնուամենայնիվ, կից ցանկում նշված ապրանքների մասով ՀՀ-ում առկա են համապատասխանության գնահատման բավարար կարողություններ։

Հորդորում ենք բոլոր տնտեսավարողներին ծանոթանալ կից ցանկին և, ԵՏՀ Խորհրդի 2021թ․ նոյեմբերի 12-ի  թիվ 130 որոշմամբ սահմանված դեպքերում անհապաղ սկսել անհրաժեշտ գործընթացները՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգով/երով սահմանված և մաքսային մարմինների կողմից պահանջվող փաստաթղթի առկայությունը արդեն իսկ ներմուծման ժամանակ ապահովելու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ 2024թ․-ի ապրիլի 1-ից (բացառությամբ ցանկի 9-րդ կետի, որի մասով ՀՀ ներմուծման փուլում Մաքսային մարմինների կողմից պահանջվելու են 2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես նաև 6-րդ կետի, որի մասով պահանջը գործում է դեռևս 2022թ․ հուլիսի 1-ից) իրականացվելու են խիստ հսկողական միջոցառումներ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգման մասով, և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ՀՀ ներմուծման փուլում տվյալ փաստաթղթի բացակայության պարագայում ապրանքների բացթողումը մաքսային մարմինների կողմից չի թույլատրվելու։

ՀՀ-ում հավատարմագրված և ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված համապատասխանության գնահատման մարմինների տվյալները հասանելի են «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ պաշտոնական կայքէջի «ՌԵԵՍՏՐՆԵՐ» բաժնում՝ հետևյալ հղմամբ՝ ազգային տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyListN և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր՝ https://www.armnab.am/CertificationBodyList։

Միաժամանակ, նույնաբովանդակ տեղեկատվություն առկա է նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմինների մասով ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/page/400 :

Հարկ է նաև նշել, որ բացի կից ցանկերում ներառված մարմիններից՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացման համար տնտեսվարողները կարող են դիմել նաև ԵԱՏՄ միասնական ռեեստրում ներառված, ԵԱՏՄ անդամ պետությունների այլ համապատասխանության գնահատման մարմինների ևս, որոնց կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը ընդունելի են ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Տեղեկացվում է, որ կից ցանկում չնշված՝ ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի մասով ևս հետագայում կիրառելի է լինելու նույն մոտեցումը, կատարվելու է փուլային անցում՝ ապահովելով վերը նշված իրավական պահանջի կիրառելիություն մյուս տեխնիկական կանոնակարգերի դեպքում ևս։ Կից ցանկում չներառված տեխնիկական կանոնակարգերի մասով ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջի կիրարկման վերաբերյալ կապահովվի լրացուցիչ իրազեկում։


 
Ց Ա Ն Կ
 

ԵԱՏՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԱՌԿԱ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋ

  •  «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) (բացառությամբ՝ մատնահարդարման և պեդիկյուրի համար նախատեսված սարքեր (ԱՏԳ ԱԱ 850980000 ծածկագիր), լվացքի մեքենաներից (ԱՏԳ ԱԱ 8450200000 ծածկագիր), ձայնային համակարգերից (ԱՏԳ ԱԱ 8518309500 ծածկագիր), էլեկտրատաքացման գործիքից (ԱՏԳ ԱԱ 8515110000, 8515190000, 851521000, 8515290001, 8515290009 ծածկագրեր), մալուխներ, հաղորդալարեր և քուղերից (ԱՏԳ ԱԱ 8516808000))
  • «Փաթեթվածքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 005/2011)
  • «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 007/2011)
  • «Խաղալիքների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 008/2011)
  • «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011)
  • «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 013/2011)
  • «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 014/2011) (միայն՝ բիտում՝ նավթային, ճանապարհային, մածուցիկ (ԱՏԳ ԱԱ 2713200000 ծածկագիր)
  • «Հացահատիկի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 015/2012)
  • «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) (բացառությամբ՝ եզակի տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի)
  • «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) (բացառությամբ՝ լվացքի մեքենաներից (ԱՏԳ ԱԱ 845020000 ծածկագիր), խոնավեցուցիչներ, գոլորշեցուցիչներ, չորացուցիչներից (ԱՏԳ ԱԱ 8479600000 ծածկագիր), մատնահարդարման և պեդիկյուրի համար նախատեսված սարքեր (ԱՏԳ ԱԱ 850980000 ծածկագիր), էլեկտրական կարապիկից (ԱՏԳ ԱԱ 8425310000 ծածկագիր), սկաներներ, տպիչներ և պատճենահանող սարքերից (ներառյալ բազմաֆունկցիոնալ սարքեր) (ԱՏԳ ԱԱ 8443321002, 8443321003, 8443329101 ծածկագրեր), անխափան սնուցման աղբյուրներից (ԱՏԳ ԱԱ 8504408300, 8504408500, 85044087000, 8504409100 ծածկագրեր), ակտիվ ձայնային համակարգեր՝ փոփոխական հոսանքի աղբյուրից սնվողից (ԱՏԳ ԱԱ 8518293008, 8518299600, 8518309500 ծածկագրեր))
  • «Սննդամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 021/2011)
  • «Սննդամթերքի մակնշման մասին» (ՄՄ ՏԿ 022/2011)
  • «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 023/2011)
  • «Ճարպայուղային արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 024/2011)
  • «Հատուկ նշանակության սննդամթերքի որոշակի տեսակների, այդ թվում դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 027/2012)
  • «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 030/2012)
  • «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013)
  • «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 034/2013)
  • «Ծխախոտային արտադրանքի մասին» (ՄՄ ՏԿ 035/2014)
  • «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ՄՄ ՏԿ 036/2016)
  • «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» (ՄՄ ՏԿ 037/2016) (բացառությամբ՝ ստացիոնար հեռախոսների (ԱՏԳ ԱԱ 8517140000 ծածկագիր))
  • «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 040/2016)
  • «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ՄՄ ՏԿ 043/2017)
  • «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 044/2017)
  • «Թռչնի մսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 051/2021)։»

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00