Ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է, մասնակցության հայտեր, չեն ընդունվում,
սակայն շարունակվում են իրականացվել ծրագրով ստանձնած գործընթացները
Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2024 թվականներին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։
Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով պտղատեսակներից նախընտրելի մեկ պտղատեսակի, ծառերից և այլ գույքից ազատ մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի վերաբերյալ տեղեկատվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման) կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ տնամերձ հողամասը (նշելով տնամերձ հողամասի մակերեսը) շահառուի կողմից փաստացի տնօրինվելու, ինչպես նաև շահառուի գրավոր պարտավորագիրը՝ (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ՝ մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը ներկայացնում են համայնքի ղեկավարին։
Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝
Ծրագրի շրջանակում կապալառուն աշխատանքները պետք է ավարտի մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ը։
Տնամերձ հողամասերում այգետնկման համար առաջարկվող պտղատեսակներն են տանձենի, նռնենի, հոնենի, մոշ և ազնվամորի։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
Ծրագրի շահառուների վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40