ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագրին դիմելու ժամկետն ավարտվել է, մասնակցության հայտեր, չեն ընդունվում,

սակայն շարունակվում են իրականացվել ծրագրով ստանձնած գործընթացները

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է բնակավայրերի տնա­մերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել բարձր բերքատվությամբ, հավաստագրված տնկի­ներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023-2024 թվականներին` Հայաստանի Հանրա­պետության Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։

Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ առնվազն 100 քառ. մետրից մինչև 1000 քառ. մետր մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ, տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։

Շահառուները ծրագրին մասնակցելու նպատակով  պտղա­տե­սակ­ներից նախընտրելի մեկ պտղատեսակի, ծառերից և այլ գույքից ազատ մեկ ամբողջական տնամերձ հողամասի մակերեսի վերաբերյալ տեղեկատվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (նպա­տակային նշանակությունը՝ բնակավայրեր, գործառնական նշանակությունը կամ հողա­տեսքը՝ բնակելի կառուցապատման) կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը՝ տնամերձ հողամասը (նշելով տնամերձ հողամասի մակերեսը) շահառուի կողմից փաստացի տնօրինվելու, ինչպես նաև շահառուի գրավոր պարտա­վորագիրը՝ (առկայության դեպքում) գումար տրամադրելու վերաբերյալ՝ մինչև 2023 թվականի հուլիսի 30-ը ներկայացնում են համայնքի ղեկավարին։

Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման­ված կարգով գնման մրցութային գործընթացում հաղթող ճանաչված կապալառուի հետ կնքված գնման պայմանագրի արժեքի ամբողջական ֆինանսավորմամբ՝ հետևյալ համամասնությամբ՝

  1. նախարարություն՝ պայմանագրային արժեքի 95 տոկոսը.
  2. համայնք կամ շահառու՝ պայմանագրային արժեքի 5 տոկոսը։

Ծրագրի շրջանակում կապալառուն աշխատանքները պետք է ավարտի մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ը։

Տնամերձ հողամասերում այգետնկման համար առաջարկվող պտղատեսակներն են տանձենի, նռնենի, հոնենի, մոշ և ազնվամորի։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Ծրագրի շահառուների վերաբերյալ տեղեկատվության ձևաչափ։

 ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00