Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ թեթև արդյունաբերության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-07-06
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման համար։
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնում է ՀՀ կառավարության 2023 թվականի 138-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված միջոցառումների իրականացման նպատակով նախագծերի և փաստաթղթերի մշակման և շրջանառման, տեքստիլ ոլորտում արդյունավետ բիզնես գործընթացների զարգացման ուղեցույցի ստեղծման և հրապարակման(ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում), ISO-ի կամ ոլորտին վերաբերող այլ հավաստագրերի համար փոխհատուցման նախագծի մշակման և շրջանառման աշխատանքները։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- ՀՀ կառավարության 2023 թվականի 138-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված միջոցառումների իրականացման նպատակով նախագծերի և փաստաթղթերի մշակում և շրջանառում,
- ՀՀ կառավարության 2023 թվականի 138-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված միջոցառումների պատվիրակում 1․1 կետով սահմանված Օպերատորին և միջոցառումների կատարման ընթացքի համակարգում,
- Տեքստիլ ոլորտում արդյունավետ բիզնես գործընթացների զարգացման ուղեցույցի ստեղծում և հրապարակում (ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում),
- Տեքստիլի ոլորտին վերաբերող միջազգային միջոցառումներին և ցուցահանդեսներին մասնակցության ապահովում (Դրամաշնորհային մրցույթի հայտարարում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 919-Ա հրամանի հիման վրա),
- ISO-ի կամ ոլորտին վերաբերող այլ հավաստագրերի համար փոխհատուցման նախագծի մշակում և շրջանառում,
- CEN Entity Affiliate կազմակերպության հետ բանակցությունների մեկնարկ՝ Հայաստանում իր ներկայացուցչությունը բացելու համար,
- Հայաստանի և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված հատուկ ցանկում ընդգրկված երկրների հետ բանակցությունների վարում տեքստիլ ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ կրթության և առևտրի նպատակով,
- GS1 Global-ի կողմից Հայաստանում միակ լիազորված կազմակերպության՝ GS1 Armenia-ի վերաբերյալ հայտի պատրաստում։ Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համագործակցություն (ՏՄՊՊՀ)՝ շուկայի մենաշնորհային ռիսկերը կանխելու նպատակով հետազոտություն սկսելու համար,
- Ֆինանսների նախարարության կողմից հաստատված 2024-2026թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրերի փաստաթղթերի մշակում և իրականացում,
- ՀՀ կառավարության 2023 թվականի 138-Լ որոշման 2-րդ հավելվածով սահմանված միջոցառումների հանձնարարականների ապահովում և հաշվետվության ներկայացում՝ ըստ Կառավարության կողմից սահմանված ժամկետների,
- «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման» Կառավարության որոշման նախագծի լրամշակում և արտաքին շրջանառում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում մեկ տարվա ստաժ։
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես ռավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հուլիսի 11-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին