2023 թվականի հունիսի 16-ին, ժամը 11։00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտները համակարգող նախարար Արտակ Քամալյանի հանդիպումը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը կներկայացվի տեղեկատվություն կազմակերպությունների կողմից կոոպերացիոն ծրագրերի իրականացման շրջանակներում բանկերից և ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման պետական աջակցության նոր գործիքի մասին։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և ընկերություններին մասնակցելու հանդիպմանը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչություն, հեռ․՝ 011 597 146։