Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից Շանհայում կազմակերպվելու է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսը:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության գերատեսչությունները, ձեռնարկությունները, ոլորտային և առևտրային կազմակերպությունները կարող են մասնակցել պետական, առևտրային ցուցահանդեսներին, Հունցյաոյի ֆորումին և առևտրատնտեսական այլ միջոցառումներին:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 30-ը գրանցվել և մասնակցության վերաբերյալ հայտերն ուղարկել հետևյալ հղումով https://bit.ly/42jx8q1։
Ցուցահանդեսի մանրամասները https://www.ciie.org/zbh/en/։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության արտահանման խթանման բաժին՝ +374 11 597 139 հեռախոսահամարով։