Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ներդրումային ծրագրերի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-06-05
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների գործունեության մոնիթորինգ, նախարարության ենթակա կազմակերպությունների գործունեության ստրատեգիայի մշակման և բարելավման աշխատանքները։ Իր իրավասության սահմաններում իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների խոշոր ներդրումային ծրագրերի իրագործման մասնակցությունը։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների գործունեության մոնիթորինգ,
- իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների գործունեության ստրատեգիայի մշակման և բարելավման աշխատանքները,
- իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների արդյունավետության գնահատման աշխատանքները,
- իր իրավասության սահմաններում իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների խոշոր ներդրումային ծրագրերի իրագործման մասնակցությունը,
- իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպությունների ներդրումային ծրագրերի իրագործման աջակցության տրամադրումը,
- իրականացնում է մասնավոր ներդրողների ներդրումային ֆոնդերի և հիմնադրամների, միջազգային ֆինանսական հաստատությունների և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների հետ աշխատանքներում ենթակա ընկերությունների մասնակցության ապահովման աշխատանքները,
- իրականացնում է նախարարության ենթակա կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- շուկայագիտության (մարքեթինգ) կամ ֆինանսավարկային բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ․
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հունիսի 8-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին