Մայիսի 19-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հրավիրում է արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ընկերություններին մասնակցելու՝ «ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցման նպատակով բեռնափոխադրումների՝ ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային` լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով տեղափոխման ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառման» վերաբերյալ քննարկմանը։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել միջոցառման գործարկմանն առնչվող հարցեր։
Մասնակիցները հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերը և ստանալ պատասխաններ նախարարության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ նավով և/կամ լաստանավով փոխադրման օպերատոր ճանաչված ընկերության ներկայացուցիչներից։
Հանդիպումը տեղի է ունենալու Էկոնոմիկայի նախարարությունում (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, ժամը` 15։00 – 16։00):
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար՝ կարող եք կապ հաստատել նշված կոնտակտային տվյալներով`
Էլ.հասցե՝ mshahinyan@minecnomy.am
Հեռ.՝ +374 11 597 142 (146, 147, 148)