2023 թվականի մայիսի 11-ի ՀՀ կառավարության N 716-Ն որոշմամբ սահմանվել է՝ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ ոչ սակագնային քվոտա՝
1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/,
5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/։
Նշյալ որոշմամբ հաստատվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը: