Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Առևտրի և ինտեգրացիայի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-05-03
Փորձագետը ներգրավվում է՝ Հայաստանի Հանրապետության համար արտոնյալ և բարենպաստ առևտրային ռեժիմ ունեցող շուկաների մուտքի առկա խոչընդոտների վերացման, մուտքի հնարավորությունների ընդլայնման և հայրենական ապրանքները արտերկրի հեռանկարային շուկաներում ներկայացման միջոցառումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների մշակման, առևտրի ոլորտի զարգացման ծրագրերի և միջոցառումների մասով աշխատանքների իրականացումը կանոնակարգելու նպատակով:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Մասնակցել միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներին, Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ միջոցառումներին և միջազգային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացին աջակցության աշխատանքներին։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. մայիսի 8-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):