Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից Շանհայում կազմակերպվելու է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսը:
Միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության գերատեսչությունները, ձեռնարկությունները, ոլորտային և առևտրային կազմակերպությունները կարող են մասնակցել պետական, առևտրային ցուցահանդեսներին, Հունցյաոյի ֆորումին և առևտրատնտեսական այլ միջոցառումներին:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ մայիսի 15-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdvq7IIhB7SikNb4tDXADftxAxN6QzG4oVg082rRiUuagV44g/formResponse ։
Ցուցահանդեսի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.ciie.org/zbh/en/ ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության արտահանման խթանման բաժին՝ +374 11 597 139 հեռախոսահամարով։