Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-04-10
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Նախագիծը նախատեսվում է գիտելիքահենք տնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի մշակում, մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկման, լրամշակման աշխատանքների կազմակերպում և անցկացում մասնավոր ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ պետական մարմինների (գերատեսչությունների) հետ, գիտահետազոտական հաստատություններում ստեղծարար գործունեությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ուսումնասիրություն և այլ աշխատանքնե․
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման հայեցակարգի նախագծի մշակում,
- Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացման քաղաքականության մշակում,
- Տնտեսության մեջ թվային գործիքների կիրառման խթանման հայեցակարգի մշակում,
- աշխատաշուկայում տնտեսության պահանջարկի վերհանման նպատակով կրթական համակարգի պատվերի մեթոդաբանության մշակում,
- մտավոր սեփականության ոլորտի պետական քաղաքականության մշակում,
- Հայաստանի մտավոր սեփականության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի քննարկման, լրամշակման աշխատանքների կազմակերպում և անցկացում մասնավոր ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ պետական մարմինների (գերատեսչությունների) հետ,
- Հայաստանի գիտահետազոտական հաստատություններում ստեղծարար գործունեությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ուսումնասիրություն,
- Ստեղծարար գործունեության խթանման և խրախուսման առաջարկությունների նախապատրաստում և ներկայացում,
- Աշխատաշուկա - կրթություն կապերի ամրապնդմանն ու միջգերատեսչական փոխհամագործակցության հաստատմանն ուղղված կանոնակարգի և միջոցառումների ծրագրի նախագծի մշակում,
- վերոգրյալ միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտության դեպքում՝ դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների և քննարկումների կազմակերպում և անցկացում:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- գիտության, աշխատաշուկայի և կրթության ոլորտներում՝ յոթ տարվա աշխատանքային ստաժ կամ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. ապրիլի 13-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին