2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը՝ 15։00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն պարոն Ջեյսոն Բանթինը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ տիկին Լորա Բուֆոյը ներկայացնելու են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդես, որին հաջորդելու է գործարարների հետ տվյալ համակարգից օգտվելու, դեպի ԱՄՆ արտահանման և այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան։
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe8nyhjJjYaRKbRmDygKkzSBOrQYtFOVNRvoArRQhIuAz2Iaw/viewform?vc=0&c=0&w=1&flr=0
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն` lupetrosyan@mineconomy.am կամ amarkosyan@mineconomy.am էլ․ հասցեներով։