Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ) հայտարարում է Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթը

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում  (ԵՄ-ԿԳՆՀ)

Ագրոբիզնեսների աջակցության ծրագիր 3

ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹ

 

ԿԳՆՀ Ծրագիր - ENI/2019/408-058

ԱԶԳ Հղում - 6546-00/2019

Այս մրցույթի համար հայտադիմումի ձևի և օժանդակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի մարտի 29, Երևանի ժամանակով՝ 16:00

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից:  Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նպատակն է՝ խթանել Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված գյուղատնտեսությունը

«ԵՄ-ԿԳՆՀ» ծրագրի Ագրոբիզնեսի աջակցության մրցույթի նպատակները

Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի մրցույթի հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել ագրոբիզնեսներին անցում կատարել ավանդականից կանաչ/օրգանական գյուղատնտեսության և/կամ հզորացնել իրենց արդեն իսկ գոյություն ունեցող կանաչ/օրգանական գյուղատնտեսության և վերամշակման կարողությունները՝ արտադրողականության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով։

  • Ի՞նչ է տրամադրում ծրագիրը

Կայուն գյուղատնտեսական նշանակության տեխնիկա և սարքավորումներ, հետ բերքահավաքի և վերամշակման սարքավորումներ և ենթակառուցվածքային ներդրանքներ։ Կից հայտամրցույթում ներկայացված է այն սարքերի ամբողջական ցանկը, որոնք կարող են տրամադրվել այս հայտամրցույթի շրջանակներում:

Կարևոր նշում. շահառուներին չեն տրամադրվելու կանխիկ կամ կանխիկին համարժեք դրամաշնորհներ։

  • Նախատեսվող աջակցությունը

«ԵՄ-ԿԳՆՀ» Ագրոբիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթը մշակված է 2 ԼՈՏ-ով։

ԼՈՏ 1-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 10,000 եվրոն։

ԼՈՏ 2-ով ընտրված յուրաքանչյուր ագրոբիզնեսին տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 20,000 եվրոն` այգեգործական արժեշղթաների և 10,000 եվրո՝ մեղվաբուծական արժեշղթաների համար։

 

ԼՈՏ 1․ ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԸ

  • ՊՏՈՒՂ, ՀԱՏԱՊՏՈՒՂ, ԲԱՆՋԱՐԵՂԵՆ (թարմ և վերամշակված)

Ո՞ՐՏԵՂ

  • ՇԻՐԱԿ, ԼՈՌԻ և ՏԱՎՈՒՇ ՄԱՐԶԵՐՈՒՄ

 

ԼՈՏ 2․ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԸ՝

1) ԲՈԼՈՐԸ (նախապատվությունը կտրվի հետևյալին՝ թարմ և վերամշակված մրգեր, հատապտուղներ, խոտաբույսեր, մեղր և մեղվաբուծական արտադրանքներ, փորձարարական մշակաբույսեր)

Ո՞ՐՏԵՂ

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ
  • Ու՞մ դիմել

Ավստրիական զարգացման գործակալություն

  • Ինչպե՞ս դիմել

Քայլ 1՝

Ներբեռնի ՛ր հայտադիմումը և հարակից փաստաթղթերն այստեղ․ 

  1. Հայտամրցույթ
  2. Հայտադիմումի ձև
  3. Տեղեկանք համայնքի ղեկավարից
  4. Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Քայլ 2՝

Ծանոթացի ՛ր մրցույթի պայմաններին, լրացրու՛ հայտադիմումը և ԲՈԼՈՐ հարակից փաստաթղթերը ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՐՊՈՎ

Քայլ 3

Ուղարկի՛ր բոլոր լրացված փաստաթղթերը փակ ծրարով՝ ՄԻԱՅՆ պատվիրված նամակով, մասնավոր սուրհանդակային ծառայության միջոցով կամ առձեռն (ստորագրված և թվագրված ստացման վկայականը կտրվի առաքողին) հետևյալ հասցեով՝ 

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (ԵՄ-ԿԳՆՀ)

Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ, Երևան

Սենյակ 610-611, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն,

26/1 Վ. Սարգսյան փողոց, Երևան, Հայաստանի Հանրապետություն

Դիմումները կընտրվեն ըստ նախապես սահմանված /չափանիշների/ մեթոդաբանության, և կապ կհաստատվի միայն ընտրված դիմորդների հետ։

Հարցերի դեպքում զանգահարել միայն մինչև 2023 թվականի մարտի 17-ը, երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:00-18:00

 

ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագիր (ԵՄ-ԿԳՆՀ)

Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ

Երևանի գրասենյակ՝

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1 փողոց, 6-րդ հարկ

Հեռ/բջջ: +374 93 144 635

Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at 

Facebook/Instagram ` European Union-GAIA Armenia

Վանաձորի գրասենյակ

Հասցե՝ ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի պողողա, շենք 24 / 48 (մուտքը միայն փողոցի կողմից)

Հեռ/բջջ: ՝ +374 60 65 00 45, +374 93 144 518

Էլ. փոստ՝ gaia@ada.gv.at 

Facebook/Instagram` European Union-GAIA Armenia

 

Հայտարարություն

 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00