ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
02․15․2023թ․
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը ժամը 17։00-ն:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 12։00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Շաքե Հովսեփյանին։
Հեռախոս՝ 011597157
Էլ. փոստ stc@mineconomy.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե