ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի պետ (ծածկագիրը՝ 23-32․21-Ղ4-1)
- ապահովում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման և դիտանցման հետ կապված աշխատանքների իրականացումը և համակարգում դրա հետ կապված միջոցառումները․
- ապահովում է գործարար միջավայրի խոչընդոտների բացահայտման հետ կապված աշխատանքները,
- ապահովում է հետադարձ կապ գործարար համայնքի հետ, մասնավորապես` իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ծանուցումների տրամադրման աշխատանքները,
- ապահովում է գործարար միջավայրին առնչվող խնդիրների «Թեժ գծի» հետ կապված աշխատանքները․
- ապահովում է հակակոռուպցիոն ծրագրերից բխող աշխատանքների իրականացման հետ կապված աշխատանքները․
- ապահովում է մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության օրենսդրական և վարչարարական ընթացակարգերի կատարելագործման ուղղությամբ աշխատանքները․
- ապահովում է գործարար ոլորտին առնչվող քննարկումներին և այլ միջոցառումներին մասնակցությունը․
- ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գործարար միջավայրի ոլորտում խորացված կարգավորման ազդեցության գնահատման իրականացման աշխատանքները․
- ապահովում է աշխատանքային օրենսդրության կատարելագործման աշխատանքներին մասնակցությունը՝ ապահովելով գործատուների և աշխատողների շահերի հավասարակշռությունը․
- ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակումը, փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի նախապատրաստումը։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- սոցիալական գիտություններ, լրագրություն և տեղեկատվական գիտություններ, սոցիալական և վարքաբանական գիտություններ, գործարարություն, վարչարարություն և իրավունք, գործարարություն և վարչարարություն ոլորտների բարձրագույն կրթություն,
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 322․816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 09։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի հունվարի 30-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):