ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության տոհմային գործի բաժնի մասնագետի (ծածկագիրը` 23-32.15-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձնաց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 26-ին, ժամը 1200-ին էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139776 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am էլեկտրոնային հասցեով:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2023 թվականի հունվարի 19-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն naslanyan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):
18 հունվարի 2023թ.