Հայտարարություն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին (զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր` 23-1-36.2-Մ2-1)

  1. իրականացնում  է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակման գործընթացներում միջազգային համագործակցության բաղադրիչի մշակմանը, դրանց իրականացմանը և մշտադիտարկմանն ուղղված աշխատանքները,
  2. իրականացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկությունների և տեղեկատվության պատրաստման, զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությանն  ուղղված աշխատանքներ,
  3. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում միջազգային իրավապայմանագրային դաշտի ստեղծման (համաձայնագրեր, հուշագրեր, գոծողությունների ծրագրեր, այլ), իրականացման, վերանայման, մշտադիտարկման աշխատանքներ,
  4. իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման,  Հայաստանի արտաքին շուկաների, համագործակցության հնարավորությունների բացահայտման, նոր մոտեցումների մշակման համար անհրաժեշտ վերլուծություններ և հետազոտություններ,
  5. իրականացնում է զբոսաշրջային տեղեկատվական բազաների ձևավորման ու թարմացման աշխատանքներ,
  6. իրականացնում է իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի մշակման և հետագա ընթացքի ապահովման աշխատանքները, այլ գերատեսչություններից ստացված գրությունների, նախագծերի վերաբերյալ  կարծիքների, պարզաբանումների ներկայացման, շահառուներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքները,
  7. իրականացնում է համապատասխան նախարարության միջոցով իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ  առաջարկությունների ներկայացման աշխատանքներ զբոսաշրջության զարգացման հետ կապված նրանց իրավասությունների վերաբերյալ,
  8. իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքներ,
  9. իրականացնում է պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակեպությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությանն ուղղված աշխատանքներ,
  10. իրականացնում է զբոսաշրջային միջազգային միջոցառումների (աշխատանքային խմբի նիստ, տեխնիկական հանձնաժողովի նիստ, համաժողով, աշխատաժողով, այլ) կազմակերպման և իրականացման աշխատանքներ։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի հունվարի 18-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ naslanyan@mineconomy.am/):

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00