Հարգելի գործընկերներ
Տեղեկացնում ենք, որ 2023թ. փետրվարի 6-ից 10-ը, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կկայանա «PRODEXPO» սննդամթերքի, խմիչքների և պարենային հումքի 30-րդ միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն աշխարհի տարբեր անկյուններից ապրանքներ (օրգանական սնունդ, սպորտային սնունդ, խմիչքներ և այլն)։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և համակազմակերպիչ հանդիսացող «PROM EXPO» ընկերությունը պատրաստ են աջակցություն տրամադրել հետաքրքրված կազմակերպություններին։
Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել iec@mineconomy.am կամ promexpo.am@gmail.com էլ.հասցեներով, ինչպես նաև կարող եք զանգահարել +374 11 597 259 կամ +374 91 23 48 89 հեռախոսահամարներով։