ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Տեղեկատվություն մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցների մասին
Տեղեկատվություն մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող ճանաչելու մասին
Տնօրենը`
առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
«Տնտեսագիտություն» կամ «ագրոէկոնոմիկա» կամ «ֆինանսներ» կամ «կառավարում» կամ «ագրոբիզնես» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կազմակերպությունների կառավարման կամ ֆինանսական կամ հաշվապահական հաշվառման կամ գյուղատնտեսության բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
անգլերենի իմացություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
լրացված դիմում, ձևը կցվում է
ինքնակենսագրություն, ձևը կցվում է
անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
2 գունավոր լուսանկար` 3 x 4
բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները),
օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում,
գիտական աստիճանի վկայականը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում
աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով` 704 սենյակ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 09:30-ից մինչև 12:30-ն, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:30-ից մինչև 17:30-ն։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թ. փետրվարի 17-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2023 թ.փետրվարի 21-ին՝ ժամը 10:30-ին, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով, l_nanagulyan@mineconomy.am էլ․ հասցեին :
Հայեցակարգը պետք է`
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023 թվականի հունվարի 18-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 490000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 011-597-196 հեռախոսահամարով: