Սահմանվել է արգելք՝ (6 ամիս ժամկետով) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի գործադիրը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծերը։

  • ՀՀ կառավարության  դեկտեմբերի 15-ի N 1932-Ն որոշմամբ սահմանվել է արգելք՝ (6 ամիս ժամկետով) Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական  թափոնների արտահանման նկատմամբ:

Հարկ է նշել, որ որոշման 4-րդ կետով սահմանվել է բացառություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ  ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման վրա, որոնց համար համաձայն 2015 թվականի ապրիլի 21-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի N30 որոշման` 2022 թվականի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել է արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և որոնց ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ին:

 

  • 2022 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՀ կառավարության  N 1919-Ն որոշմամբ սահմանվել է  սակագնային քվոտա՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ սերբիական ծագման պանիր՝ 2,07 տ, թրմօղիներ՝ 4727 սպ․ լ, տաբակ պարունակող ծխախոտ՝ 39539 հազ․ հատ չափով ապրանքների նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով։

Նշյալ որոշմամբ հաստատվում են՝ 2023 թվականի ընթացքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբիական ծագման  պանիր, թրմօղիներ և տաբակ պարունակող ծխախոտ ապրանքատեսակների Հայաստանի Հանրապետություն Սերբիայի Հանրապետությունից ներմուծման լիցենզավորման ընթացակարգը, ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00