ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն
զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության ռազմավարական գործընթացների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 23-32.4-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության ռազմավարական գործընթացների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 23-32.4-Մ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից։
Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության ռազմավարական գործընթացների համակարգման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիրը` 23-32.4-Մ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` կցելով հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է առցանց),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 30-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 6-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 14։30-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 150799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը՝
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը՝
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 15, 29, 36, 52, հղումը՝
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 6, 9, 13, 25, 30, 31, 34, 36, 39, հղումը՝
- Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրք, հոդվածներ՝ 4, 9, 55, 78, 102, հղումը՝
- Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրք, հոդվածներ՝ 1, 16, 18, 19, 30, 32, 35, 40, 49, հղումը՝
- «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 1, 2, 4, 7, 8, 21, հղումը՝
- «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 7, 21, հղումը՝
- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 2, 3, 4, 5.1, 5.2, հղումը՝
- «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 5, 15.1, 19, 21, 24, հղումը՝
- «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 1, 5, հղումը՝
- 2,«ԳՐԱՎՈՐ ԽՈՍՔ», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., Էջեր՝ 14-94, հղումը՝
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ 7-ՐԴ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, էջեր՝ 14-27, հղումը՝
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., էջեր՝ 18-115, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 71, 72, 73, 74, 89, 90, 91, 149, 150, 151, 152, 153, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 164, 165, 166, 167, 169, 170, 171, 172, 173, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 257, 258, 260, 261, 262, 265, 266, 267, 268, հղումը՝
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը՝
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, էջեր՝ 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը՝
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝
- «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա, հղումը՝
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ naslanyan@mineconomy.am):