ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Էկոնոմիկայի նախարարությունը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Էկոնոմիկայի նախարարություն «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն պետական կազմակերպության գործունեության ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում։ Սույն պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունների դիմումների հիման վրա համակարգչային ծրագրով՝ պատահական ընտրության սկզբունքով ընտրվելու է մեկ հասարակական կազմակերպություն:
Բոլոր հետաքրքրված հասարակական կազմակերպությունները ստորագրված դիմումները կարող են ներկայացնել՝ ուղարկելով lnanagulyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 7-ը:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել`
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 011-597-195 կամ 011-597-196 հեռախոսահամարներով: