ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Տնօրենը`
առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ (պայմանագրեր),
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով ու կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ,
կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,
սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը,
աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր,
իրականացնում է օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն առձեռն եղանակով ընդունվում են ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով` 704 սենյակ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 09:30-ից մինչև 12:30-ն, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:30-ից մինչև 17:30-ն։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2022 թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը կցվում է)՝
Հարցազույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով, l_nanagulyan@mineconomy.am էլ․ հասցեին :
Հայեցակարգը պետք է`
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 7-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 490000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 011-597-196 հեռախոսահամարով: